Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանի ամենառազմականացված և ամենահզոր բանակներից մեկն ունեցող երկիրը։ Սրանով Ադրբեջանը տեսանելի ու անտեսանելի բազմաթիվ խնդիրներ է փորձում լուծել։
ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենց ազգային շահերով են ղեկավարվում, և դա բնական է, անբնականն այն է, որ մենք չգիտենք, թե ինքներս ում շահերով ենք շարժվում։
Իմ գնահատմամբ՝ Արցախի շուրջ այս պահին չկա համաձայնություն գերտերությունների միջև։
Միաժամանակ այստեղ բախվում են երեք շահեր` թուրք-ադրբեջանական, արևմտյան և ռուսական։
Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։
Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։
Ադրբեջանի նախարարի այն հայտարարությունը, որ իրենք Նախիջևանի հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում, կարծես թե, ճիշտ չի ընկալվել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել ևս մեկ մեկնաբանություն:
Իրանի նախագահի այցը Ադրբեջան օրերս մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, մանավանդ որ, բարեկամ երկրի առաջնորդը Բաքվում սիրո խոսքեր հնչեցրեց մեր թշնամու մասին։
Իրանի նախագահ Փեզեշքիանը կրկին շնորհավորեց Ադրբեջանին Արցախը գրավելու համար, ապա պայմանագրեր կնքեց տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում...